Բռնագրավված Պաղեստինում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել. Արտակարգ դրություն է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71245-Բռնագրավված_Պաղեստինում_ամոնիակի_արտահոսք_է_տեղի_ունեցել._Արտակարգ_դրություն_է_հայտարարվել
Բռնագրավյալ Պաղեստինի հարավում գտնվող Սեդիրութ քաղաքի գործարաններից մեկի տանքերից ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել: Ամոնիակը թունավոր նյութ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2017 13:56 Asia/Tehran
  • Բռնագրավված Պաղեստինում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել. Արտակարգ դրություն է հայտարարվել

Բռնագրավյալ Պաղեստինի հարավում գտնվող Սեդիրութ քաղաքի գործարաններից մեկի տանքերից ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել: Ամոնիակը թունավոր նյութ է:

Կիրակի օրը Սիոնիստական ռեժիմին հարող աղբյուրներ հայտարարել են, որ Սեդիրութ քաղաքի այդ գործարանում շուրջ վեց տոննա ամոնիակ է պահվում:

Սիոնիստական ռեժիմին հարող աղբյուրները հայտարարել են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության թունավոր նյութերի վնասազերծման ստորաբաժանումները և տարհանել են բանվորներին:

Այս բոլորն այն դեպքում, երբ շաբաթ օրը Հայֆա քաղաքի ամոնիակի պահեստների հարցով տարիների բանավեճից հետո, Սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ պարպեց Հայֆայի ամոնիակի պահուստները:

Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներն այդ քայլի պատճառը թունավոր նյութերի արտահոսքն են հայտարարել: Այդ դեպքից հետ աշխատանքից ազատվել են շուրջ 800 բանվորներ: Հայֆայում ամոնիակի բեռնվածքները 12 հազար տոննա թունավոր նյութ են պարունակում: