Սիրիայի բանակը զգուշացրել է Իսրայելին վերջնիս ոտնձգությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71483-Սիրիայի_բանակը_զգուշացրել_է_Իսրայելին_վերջնիս_ոտնձգությունների_կապակցությամբ
Սիրիայի ռազմական կենտրոնի վրա իրականացրած օդային հարձակումից հետո, այդ երկրի բանակը Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է տարածաշրջանում նման քայլերի հետևանքների մասին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 12:39 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը զգուշացրել է Իսրայելին վերջնիս ոտնձգությունների կապակցությամբ

Սիրիայի ռազմական կենտրոնի վրա իրականացրած օդային հարձակումից հետո, այդ երկրի բանակը Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է տարածաշրջանում նման քայլերի հետևանքների մասին :

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ հակադարձելով Իսրայելի կործանիչների կողմից Սիրիայի Համայի մոտակայքում գտնվող ռազմական կենտրոնի դեմ իրականացրած օդային հարձակմանը, Սիրիայի բանակը մի հաղորդագրություն տարածելով  հայտարարել է, որ այդ հարձակումն իրականացվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալների հոգեվիճակը բարձրացնելու նպատակով, ովքեր մեծ պարտություն են կրել այդ երկրում: 

Սիրիայի բանակը նաև տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով զոհվել է երկու սիրիացի զինծառայող:

Հինգշաբթի վաղ առավոտյան Լիբանանի օդային տարածքից Իսրայելի օդուժի կործանիչները ռմբակոծել են Սիրիայի Համա նահանգի Մեսյաֆ տարածքում գտնվող ռազմական կենտրոնը, որի հետևանքով վնասվել է ռազմաբազան: