Սաուդցիները ձգտում են ծածկել Եմենում իրականացրած ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71995-Սաուդցիները_ձգտում_են_ծածկել_Եմենում_իրականացրած_ոճրագործությունները
Եմենի մարդու իրավունքների նախարարությունը հայտարարել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների 37-րդ նստաշրջանի ընթացքում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի հայտարարությունը սաուդցիների կողմից միջազգային օրենքների և իրականացրած հանցագործություների հարցոով պատասխանատվություններից խույս տալու մեկ այլ փորձ էր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2017 07:19 Asia/Tehran
  • Սաուդցիները ձգտում են ծածկել Եմենում իրականացրած ոճրագործությունները

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը հայտարարել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների 37-րդ նստաշրջանի ընթացքում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի հայտարարությունը սաուդցիների կողմից միջազգային օրենքների և իրականացրած հանցագործություների հարցոով պատասխանատվություններից խույս տալու մեկ այլ փորձ էր»:

Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, Եմենի մարդու իրավունքների նախարարությունը շեշտել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ժնևում կայացած նիստում Սաուդյան Արաբաիայի ներկայացուցչի  հայտարարությունները ցույց են տալիս, որ սաուդցիները փորձում են խույս տալ պատասխանատվությունից: Սաուդցի ներկայացուցիչը կասկածի տակ է դրել Եմենում զոհված խաղաղ քաղաքացիների մասին ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիատի զեկույցը»:

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը ՄԱԿ-ի և գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչներին կոչ է արել այցելել Սաուդյան Արաբաիայի կողմից իրականացված հանցագործության վայրեր և ծանոթանալ Եմենում մարդու իրավունքների և միջազգային օրենքների խախտումներին»:

Ժնևում մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում Սուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդոլ Ազիզի Ալ-Վասելն ասել է.«Եմենում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից մարդու իրավունքնեիր խախտումները քննարկելու համար միջազգային հետազոտական կոմիտե ձևավորելու համար ժամանակը հարմար չէ»: