Գերմանիան քննադատել է Իրաքի Քուրդստանում անջատման հանրաքվեի նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72133-Գերմանիան_քննադատել_է_Իրաքի_Քուրդստանում_անջատման_հանրաքվեի_նախագիծը
Գերմանիայի կառավարությունը հակառակելով Իրաքի Քուրդստանի տարածքում հանրաքվեի անցկացմանը, հայտարարել է. «Իրաքում խաղաղության ու անդորրի վերականգնման համար չափազանց կարևոր է այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 02:44 Asia/Tehran
  • Գերմանիան քննադատել է Իրաքի Քուրդստանում անջատման հանրաքվեի նախագիծը

Գերմանիայի կառավարությունը հակառակելով Իրաքի Քուրդստանի տարածքում հանրաքվեի անցկացմանը, հայտարարել է. «Իրաքում խաղաղության ու անդորրի վերականգնման համար չափազանց կարևոր է այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանումը»:

«Դոյչե Վելե»-ի հաղորդման համաձայն` Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Գեորգ Շթաթերերն ուրբաթ օրը հայնելով Իրաքի Քուրդստանի տարածքում անջատման հանրաքվեի կայացման հետ այդ երկրի հակառակությունն, ասաց. «Հանրաքվեն անցկացնելու որոշումն Իրաքի կենտրոնական իշխանության հետ համադրությամբ ու խորհրդակցությամբ չի կայացել և այդ պատճառով Գերմանիայի կառավարությունը դրա հետ համաձայն չէ»:

Շթաթերերն ընդգծել է, որ Բեռլինի համոզմամբ, այդ քայլը չի սատարելու Իրաքում ու տարածաշրջանում խաղաղության ու անդորրի հաստատմանը:

Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալն ընդգծելով Իրաքում խաղաղության ու անդորրի վերականգնման ուղղությամբ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման նշանակությունն, ասել է. «Գերմանիայի կառավարությունն Իրաքի բոլոր ուժերին ու ազգային փոքրամասնություններին կոչ է անում չսրել տարաձայնությունները և հեռու մնալ լարվածություններ հարուցելուց»:

2017 թվականի սեպտեմբերին Իրաքից Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվե անցկացնելու կապակցությամբ այդ տարածքի ղեկավար Մասըուդ Բարեզանիի պնդումները հանդիպել են Իրաքի կառավարության, իրաքյան տարբեր խմբերի և տարածաշրջանի ու աշխարհի երկրների կտրուկ հակառակությանը: