Թիլերսոնը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75004-Թիլերսոնը_կայցելի_Սաուդյան_Արաբիա_և_Կատար
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 20-27- ը կուղևորվի ասիական տարածաշրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 15:21 Asia/Tehran
  • Թիլերսոնը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 20-27- ը կուղևորվի ասիական տարածաշրջան:

Նա նախ կլինի Սաուդյան Արաբիայում, այնուհետև Կատարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: «Էր-Ռիյադում պետքարտուղար Թիլերսոնը կմասնակցի Սաուդյան Արաբիայի ու Իրաքի կառավարությունների համատեղ խորհրդի առաջին նիստին: Նա նաև կհանդիպի սաուդյան տարբեր առաջնորդների հետ և կքննարկի Եմենի հակամարտությունը, Ծոցի երկրների միջև շարունակական վեճը, Իրանի, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: Այնուհետև Թիլերսոնը կմեկնի Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի առաջնորդներին և ԱՄՆ ռազմական ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում և այլն:

Armenpress.am