Իրաքի ժողովրդի դեմ ԻԼԻՊ-ի նախաձեռնած հարձակումը ձախողվել է
Իրաքի անվտանգության ծռայությունները Բաղդադի բնակիչների դեմ ԻԼԻՊ-ի նախաձեռնած քլոր գազով քիմիական հարձակումը խափանել են:
Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, Իրաքի դատական գերագույն խորհրդի պաշտոնական խոսնակ դատավոր Աբդոլսաթթար Բեյրաղդարը հավելել է, որ այդ գործողության ընթացքում Բաղդադի Աբողորայբ շրջանում ձերբակալվել է ԻԼԻՊ-ի պարագլուխներից մեկը: Նաև ձերբակալվել են նրա 9 հանցակիցները:
Բեյրաղդարը հավելել է.«Ահաբեկիչները խոստովանել են իրաքցիների դեմ նախաձեռնած հարձակման ու նաև այն մասին, որ նախատեսում էին օգտագործել քլոր գազով քիմիական ջերմային ռումբեր»:
Մեկ այլ լուրի համաձայն, իրաքյան ուժերը շարունակում են առաջընթացը դեպի Դեհուկ նահանգում Իրաքի ու Սիրիայի համատեղ սահմանին գտնվող Ֆայշ Խաբիեր սահմանային անցակետ:
Իրաքյան ուժերը մտադիր են առանց քուրդ փեշմարգեների հետ բախումների, հսկողության տակ առնել սահմանային այդ անցակետը: