Իրաքի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75382-Իրաքի_արտգործնախարարությունը_արձագանքել_է_ԱՄՆ_ի_հայտարարություններին
Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Ալ-Հաջեբը քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուարտի կողմից Իրաքի ժողովրդական ուժերի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի դեմ հնչեցրած կոպիտ հայտարարություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2017 08:36 Asia/Tehran
  • Իրաքի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարություններին

Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Ալ-Հաջեբը քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուարտի կողմից Իրաքի ժողովրդական ուժերի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի դեմ հնչեցրած կոպիտ հայտարարություններին:

Նշելի է, որ Նաուարտը ահաբեկիչ էր անվանել Աբու Մահդի Ալ-Մոհանդեսին:

Պաշտպանելով Իրաքի ժողովրդական ուժերին, ուրբաթ օրը Ահմեդ Ալ-Հաջեբն ընդգծել է «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերը  Իրաքի ռազմական ուժերի անբաժանելի մասն են կազմում»: 

Իրաքի ԱԳՆ խոսնակն ասել է.-« Հաշդ Ալ-Շաաբիի ուժերը քաջությամբ պայքարել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ և նրանց փոխհրամանատար Մահդի Ալ-Մոհանդեսը մեծ զոհաբերություններ է արել Իրաքի համար»:

Իրաքի վարչապետը ևս  հակազդելով  ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն ընդգծել է, որ Իրաքի ժողովրդական ուժերը այս երկրի և տարածաշրջանի ապագայի համար շատ կարևոր դերակատարություն ունեն: 

2016 թ. նոյեմբերի 26-ին  Իրաքի պառլամենտը «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերին հայտարարեց որպես Իրաքի զինված ուժերի մի բաժինը: 

ԱՄՆ-ի կողմից Իրաքի ժողովրդական ուժերի դեմ տարածվող թունավոր մթնոլորտը վկայում է Իրաքում այս խմբի դերակատարության կապակցությամբ ամերիկացիների զայրույթի մասին:  

ԱՄՆ-ին զայրացնում է Իրաքի ժողովրդի ներքին պոտենցիալը և ժողովրդական ուժերի պաշտպանական կարողությունների բարձրացումը, որի շնորհիվ չեզոքացվել են ահաբեկչական խմբերի կողմից այդ երկիրը մասնատելու ուղղությամբ տարվող ջանքերը: 

ԱՄՆ-ն այն պայմաններում է Հաշդ Ալ-Շաաբի ուժերի դեմ ուղղված հայտարարություն անում, երբ Վաշինգտոնն ահաբեկչությունը բաժանել է լավ ու վատ մասերի: ԱՄՆ-ը համագործակցելով ահաբեկչական խմբերի հետ, փորձում  է իր իսկ հովանավորած ահաբեկչական խմբերին տալ լեգետիմություն: 

Նման պայմաններում, վերջին ամեսներին ավելի է կարևորվել Իրաքում  ԱՄՆ-ի գլխավորած հակահաբեկչական կոալիցիայի միջամտողական քայլերին վերջ տալու անհրաժեշտությունը: Իրաքի հանրային կարծիքը ևս կողմ է ամերիկացի ուժերի դուրսբերմանը այդ երկրից: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով , Իրաքում ներկա են հարյուրավոր ամերիկացի զորայիններ: 

Նման պայմաններում ԱՄՆ-ի պաշտոնյաները փորձում են պառակտիչ քաղաքականությամբ  իրենց զորայիններին պահել Իրաքում և ԻԼԻՊ-ին հաջորդող շրջանում նոր ճգնաժամ ստեղծել այդ երկրում: 

Սակայն Իրաքի պաշտոնյաների կողմից ԱՄՆ-ի քարոզչության դեմ ցուցաբերած դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Իրաքի ղեկավարներ զգոն են Վաշհնգտոնի նյութած դավերի հանդեպ: 

Վերջին զարգացումները ցույց են տալիս որ Իրաքի ժողովրդական ուժերի դեմ Վաշինգտոնի կողմից հնչեցրած ստահոդ հայտարարությունները ձախողել են և Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում իր իսկ ծոցից բխած ուժերի դերակատարությունը երկրում: Իրաքի ԱԳՆ կողմից Հաշդ Ալ-Շաաբի ուժերի գնահատումը վակայում է այդ  մասին: