Սաադ Հարիրին հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75679-Սաադ_Հարիրին_հրաժարական_է_տվել
Լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2017 12:35 Asia/Tehran
  • Սաադ Հարիրին հրաժարական է տվել

Լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է ներկայացրել:

Լիբանանյան «Ալ-Մենար» հեռուստաընկերությունը հաղորդել է.«Լիբանանի վարչապետ Սաադ հարիրին հրաժարվել է պաշտոնից»:

Հղում անելով Հարիրիին, սաուդական աղբյուրները հայտարարել են.«Լիբանանի ներկա պայմանները շատ են նմանում 2005 թվականին Լիբանանի ժամանակի վարչապետ Ռաֆիզ Հարիրիի սպանության օրերին»:

 Հարիրին ասել է.«Չենք ընդունելու, որ  Հեզբոլլահի կողմից զենքեր կիրառվեն սիրիացիների ու լիբանանցիների դեմ»:

Դա այն դեպքում, երբ վերջերս Դիմադրությունը Լիբանանի արևելյան ու հյուսիս-արևելյան տարածքը մաքրագործել է Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկիչներից: Հեզբոլլահի Դիմադրության զենքերը մշտապես պահպանել են Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը:

Ի դեպ, Լիբանանի «Ալ-Մոսթաղբալ» հոսանքի պատասխանատուներից՝ Մոստաֆա Ալուշն անակնկալ է համարել Լիբանանի վարչապետի հրաժարականը:

Սաադ Հարիրին 2016 թվականի նոյեմբերին՝  լիբանանյան տարբեր խմբերի համագործակցությամբ, երկրորդ անգամ ընտրվեց Լիբանանի վարչապետի պաշտոնում: