Թուրքիան կանանց և տղամարդկանց հավասարության ցուցանիշով աշխարհում 130-րդն է
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի կրթության և զբաղվածության վարչության պետ Էբրու Սուրգարը հայտնել է, որ ըստ գենդերային խտրականության համաշխարհային զեկույցի, Թուրքիայում կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար չեն:
Մարտի 8-ին կանանց միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սուրգարը ներկայացրել է հիշյալ զեկուցում Թուրքիային վերաբերող տվյալները: Այսպիսով՝ Թուրքիայում կնոջ վաստակած 1 դոլարի դիմաց, տղամարդիկ նույն աշխատանքի համար ստանում են 2.56 դոլար:
«Մեր երկրում կանանց նկատմամբ բռնությունը, կանանց շահագործումը, կանանց աղքատությունը, գործազրկությունը, դեռատի հարսների քանակը, դպրոց չգնացող աղջիկ երեխաները, բռնաբարողներին և բռնություն կիրառողներին պաշտպանող իրավական համակարգը, իշխանության՝ կանանց անտեսելու քաղաքականությունը լրջագույն խոչընդոտներ են կնոջ ազատության ճանապարհին»,- Սուրգարի խոսքերը մեջբերել է «Haberturk» լրատվական կայքը:
Սուրգարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ զեկույցում Թուրքիան կանանց և տղամարդկանց հավասարության ցուցանիշով 142 երկրների շարքում զբաղեցնում է 130-րդ հորիզոնականը
pastinfo.am
20/3/2016