Թուրքիան կանանց և տղամարդկանց հավասարության ցուցանիշով աշխարհում 130-րդն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i7588-Թուրքիան_կանանց_և_տղամարդկանց_հավասարության_ցուցանիշով_աշխարհում_130_րդն_է
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի կրթության և զբաղվածության վարչության պետ Էբրու Սուրգարը հայտնել է, որ ըստ գենդերային խտրականության համաշխարհային զեկույցի, Թուրքիայում կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2016 06:49 Asia/Tehran
  • Թուրքիան կանանց և տղամարդկանց հավասարության ցուցանիշով աշխարհում 130-րդն է

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի կրթության և զբաղվածության վարչության պետ Էբրու Սուրգարը հայտնել է, որ ըստ գենդերային խտրականության համաշխարհային զեկույցի, Թուրքիայում կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար չեն:

Մարտի 8-ին կանանց միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սուրգարը ներկայացրել է հիշյալ զեկուցում Թուրքիային վերաբերող տվյալները: Այսպիսով՝ Թուրքիայում կնոջ վաստակած 1 դոլարի դիմաց, տղամարդիկ նույն աշխատանքի համար ստանում են 2.56 դոլար:

«Մեր երկրում կանանց նկատմամբ բռնությունը, կանանց շահագործումը, կանանց աղքատությունը, գործազրկությունը, դեռատի հարսների քանակը, դպրոց չգնացող աղջիկ երեխաները, բռնաբարողներին և բռնություն կիրառողներին պաշտպանող իրավական համակարգը, իշխանության՝ կանանց անտեսելու քաղաքականությունը լրջագույն խոչընդոտներ են կնոջ ազատության ճանապարհին»,- Սուրգարի խոսքերը մեջբերել է «Haberturk» լրատվական կայքը:

Սուրգարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ զեկույցում Թուրքիան կանանց և տղամարդկանց հավասարության ցուցանիշով 142 երկրների շարքում զբաղեցնում է 130-րդ հորիզոնականը

pastinfo.am

20/3/2016