Արաբիան կոշտ քայլեր է ձեռնարկում Լիբանանի դեմ
Լիբանանի տարածքից հեռանալու կապակցությամբ Արաբիայի քաղաքացիներին ուղղված կոչից հետո, Պարսից ծոցի հարցերով Արաբիայի խորհրդատու նախարարն ասել է. «Արաբիան առավել կոշտ քայլեր է ձեռնարկելու Լիբանանի դեմ»:
Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սամեր Ալ-Սաբհանը հինգշաբթի երեկոյան հայտարարել է. «Մինչև իրավիճակի նորմալացումն Արաբիան կշարունակի Լիբանանի դեմ իր կոշտ քայլերը»:
Ավելի վաղ, Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հղում կատարելով այդ երկրի ԱԳ նախարարության մի աղբյուրի հաղորդել էր, որ Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներից պահանջել է անհապաղ հեռանալ այդ երկրի տարածքից:
Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրին, օրեր առաջ Արաբիա կատարած այցի ժամանակ, աուդական «Ալ-Արաբիա» հեռուստատեսության եթերում անակնկալ կերպով հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները:
Նախապես չհայտարարված, ոչ-պաշտոնական և առանց Լիբանանի ներքին շրջանակների հետ խորհրդակցության ու նույնիսկ առանց Ալ-Հարիրիի մերձավորների տեղեկության հայտարարված այս հրաժարականն անորոշության ալիք է ծավալել այդ երկրում:
Լիբանանցիների մեծ մասը համոզված է, որ Հարիրին սաուդցիների ճնշումների ու սպառնալիքի ներքո է պարտավորվել հրաժարական ներկայացնել ու այժմ կամ Արաբիայում արգելափակված է և կամ էլ պարտադիր կեցության պայմաններում է գտնվում: