Արաբիայի ծրագիրը ՝ Լիբանանի «Ալ-Մոսթաղբալ» կուսակցությունում պառակտում առաջացնելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75992-Արաբիայի_ծրագիրը_Լիբանանի_Ալ_Մոսթաղբալ_կուսակցությունում_պառակտում_առաջացնելու_համար
Արաբիան ջանում է Հարիրիի քաղաքական թիմի կամզում՝ նրա քարոզչական ու լրատվական աջակիցներ, խորհրդարանական մարմինների ու ակտիվիստների շարքերում պառակտում սերմանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 13:46 Asia/Tehran
  • Արաբիայի ծրագիրը ՝ Լիբանանի «Ալ-Մոսթաղբալ» կուսակցությունում պառակտում առաջացնելու համար

Արաբիան ջանում է Հարիրիի քաղաքական թիմի կամզում՝ նրա քարոզչական ու լրատվական աջակիցներ, խորհրդարանական մարմինների ու ակտիվիստների շարքերում պառակտում սերմանել:

«Ալ-Ախբար» օրաթերթի գրությամբ՝ Արաբիան ոչ միայն անտեսել է Լիբանանի հրաժարված վարչապետ ՝ Սաադ Հարիրիին ազատ արձակելու համար լիբանանյան, արաբական ու միջազգային դեմքերի պահանջը, այլև նոր ծրագիր է մշակել նրան իր եղբոր ՝ Բահա Հարիրիիով փոխարինելու համար:

«Լիբանանում իր նպատակներն իրականացնելու համար, Արաբիան ջանքեր է սկսել Սաադ Հարիրիի հրաժարական ընդունելու համար «Ալ-Մոսթաղբալ» կուսակցությանը համոզելու համար: Նպատակը ՝  երկրի հանրային կարծիքին ապակողմնորոշելն է.-գրում է «Ալ-Ախբար» օրաթերթը:

Ըստ աղբյուրի՝ Արաբիան փորձում է Հարիրիի եղբորը իշխանության բերել: «Ալ-Մոսթաղբալ» կուսակցության շատ անդամներ ընդգծում են պաշտոնից հեռացած վարչապետի Լիբանան վերադառնալու անհրաժեշտությունը: Դա զայրացրել է սաուդցիներին: