Հարիրի. Իմ հրաժարականը պայմանավորված էր անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76063-Հարիրի._Իմ_հրաժարականը_պայմանավորված_էր_անվտանգության_դեմ_ուղղված_սպառնալիքներով
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ իր հրաժարականի համար հիմք են նանդիսացել անվտանգության հետ կապված սպառնալիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 04:05 Asia/Tehran
  • Հարիրի. Իմ հրաժարականը պայմանավորված էր անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներով

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ իր հրաժարականի համար հիմք են նանդիսացել անվտանգության հետ կապված սպառնալիքները:

Հարիրին կիրակի գիշեր Լիբանանի «Ալ-Մոսթաղբալ» հեռուստակայանին տված հարցազրույցում առանց անդրադառնալու իր մեկշաբաթյա լռությանն ու լիազորությունները վայր դնելու մասին հայտարարելուց հետո որպես բնակության վայր Արաբիայի ընտրությանն, ասել է, որ իր ու Լիբանանի անվտանգության հետ կապված սպառնալիքների խստացմա  հետևանքով,  որոշել է վայր դնել իր լիազորությունները:

Լիբանանի վարչապետը նշել է, որ հրաժարական ներկայացնելուց հետո բնակվում է Արաբիայում գտնվող իր անձնական բնակարանում:  «Ինձ որոշ տեղեկություններ ու լուրեր փոխանցվեցին, որոնք հիմք ծառայեցին, որպեսզի հրաժարական ընդունելու որոշում ընդունեմ ու փրկեմ Լիբանանը». ասել է նա:

Առանց մանրամասներ ներկայացնելու իր և Լիբանանի դեմ ուղղված անվտանգության սպառնալիքներից, Հարիրին  կրկնել է տարածաշրջանում Լիբանանի Հեզբոլլահի բացասական դերակատարության մասին իր հայտարարությունները:

Հատկանշական է, որ լիբանանյան շատ հեռուստակայաններ, այդ թվում՝ այդ երկրի ազգային հեռուստատեսությունը, կիրակի երեկոյան հայտարարեցին, որ հրաժարվում են հեռարձակել «Ալ-Մոսթաղբալ» հեռուստակայանի հետ Հարիրի հարցազրույցը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը կիրակի օրն Ալ-Հարիրիի հարցազրույցի հեռարձակումից առաջ հայտարարեց,  որ Արաբիայի բարդ պայմանների պատճառով, վերջինիս հայտարարություններն ու դիրքորոշումները չեն արտահայտում իր կամքը և նրա դիրքորոշումները կասկածելի ու անորոշ են: