Լիբանանի խորհրդարանի նախագահ.«Սաադ Հարիրիի հրաժարականն ընդունելի չէ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76097-Լիբանանի_խորհրդարանի_նախագահ._Սաադ_Հարիրիի_հրաժարականն_ընդունելի_չէ
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հայտարարել է,որ վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ընդունելի կդառնա միայն այն ժամանակ,երբ նա Լիբանանի հողում կներկայացնի այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 15:45 Asia/Tehran
  • Լիբանանի խորհրդարանի նախագահ.«Սաադ Հարիրիի հրաժարականն ընդունելի չէ»

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հայտարարել է,որ վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ընդունելի կդառնա միայն այն ժամանակ,երբ նա Լիբանանի հողում կներկայացնի այն:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեբիհ Բերին ասել է, որ Սաադ Հարիրիի հրաժարականը միայն այն դեպքում կդառնա ընդունելի ,երբ նա Լիբանանի հողում կներկայացնի այն: «Հարիրիի հրաժարականը պետք է ներկայացվի  Լիբանանի Սահամադրության շրջանակում», ընդգծել է Բերին:

Ավելի վաղ, Լիբանանի նախագահ Միշել Աունը ևս անընդունելի է համարել Սաադ Հարիրի պաշտոնից  հեռանալու եղանակը և ընդգծել է նրա Բեյրութ վերադառնալու անհրաժեշտությունը:

2017 թ. նոյեմբերի չորսին  Սաադ Հարիրին  Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ընթերցած հաղորդագրությամբ հայտնեց Լիբանանի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: