Լիբանանի բանակը ահաբեկիչներին հետապնդում է Սիրիայի հետ սահմանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i7627-Լիբանանի_բանակը_ահաբեկիչներին_հետապնդում_է_Սիրիայի_հետ_սահմանում
Լիբանանի բանակը մարտի 10-ին ահաբեկիչներին դուրս Է մղել Սիրիայի հետ սահմանի Ջուրուդ Էլ Կաա լեռնային տեղանքում իրենց հենակետերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2016 08:37 Asia/Tehran
  • Լիբանանի բանակը ահաբեկիչներին հետապնդում է Սիրիայի հետ սահմանում

Լիբանանի բանակը մարտի 10-ին ահաբեկիչներին դուրս Է մղել Սիրիայի հետ սահմանի Ջուրուդ Էլ Կաա լեռնային տեղանքում իրենց հենակետերից:

Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Ալ Մայադին»հեռուստակայանին, զինծառայողները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» խմբավորման ելուզակախմբերը Ռաս Բաալբեկ սահմանամերձ քաղաքի մոտ գրոհել են իրենց պահակակետերը:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել Է մի զինվորական, եւս ութը վերքեր են ստացել: Բանակային ստորաբաժանումները նահանջող զինյալներին հետապնդում են Թելլ Մհեյրամի շրջանում: Սահմանամերձ շրջանի երկնքում գործի են դրվել ուղղաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am

10/3/2016