Հարիրին Եգիպտոս է մեկնում
Նոյեմբեր 20, 2017 09:13 Asia/Tehran
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին նոյեմբերի 20-ին Եգիպտոս կայցելի:
Այս մասին հաղորդում է Reuters- ը`վկայակոչելով Հարիրիի «Ապագայի շարժում» կուսակցության իր աղբյուրներին:
Այժմ Հարիրին գտնվում է Ֆրանսիայում, ուր ժամանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Փարիզում Հարիրին ասել է, որ մոտ օրերս Բեյրութ կայցելի, որտեղ երկրի նախագահի հետ հանդիպումից հետո իր հրաժարականի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամի մասին իր դիրքորոշումը կհայտնի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, Հարիրին, ով ունի նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, Էր Ռիադում գտնվելու ժամանակ անսպասելիորեն իր հրաժարականի մասին հայտնեց:
News.am
Պիտակ