Պաղեստինցիները ԱՄՆ ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումները սառեցրել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76587-Պաղեստինցիները_ԱՄՆ_ներկայացուցիչների_հետ_բոլոր_հանդիպումները_սառեցրել_են
Վաշինգթոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության գրասենյակի փակման որոշումից հետո պաղեստինցիները ԱՄՆ ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումները սառեցրել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 18:09 Asia/Tehran
  • Պաղեստինցիները ԱՄՆ ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումները սառեցրել են

Վաշինգթոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության գրասենյակի փակման որոշումից հետո պաղեստինցիները ԱՄՆ ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումները սառեցրել են:

«Ինչ օգուտ կա  հանդիպումներից, երբ նրանք (ամերիկացիները) մեր գրասենյակը փակում են: Մեր հանդիպումները սկսվում են մեր գրասենյակից եւ կան պայմանավորվածություններ », - AFP- ին ասել է Պաղեստինի արտգործնախարար Էր Ռիադ ալ Մալկին:

«Գործնականում, գրասենյակը փակելով, նրանք սառեցնում են բոլոր հանդիպումները»:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության մամուլի քարտուղարը հաստատել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից է հրահանգներ ստացել «ամերիկացիների հետ շփվելու բոլոր կապերը փակել»:

ՊԱԿ-ը պետք է Վաշինգթոնում տարածքի օգտագործման թույլտվություն ունենա, որը վեց ամսվա ընթացքում տրվում է Պետդեպարտամենտի կողմից: Սակայն անցյալ շաբաթ Պետդեպարտամենտը հրաժարվել է թույլտվությունը երկարացնել:

Պատճառն, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Պաղեստինի առաջնորդ Մուհամադ Աբասի մեկնաբանությունն էր՝ Միջազգային քրեական դատարանում Իսրայելի գործողությունների հնարավոր քննարկման վերաբերյալ:

News.am