Լիբանանի՝ հրաժարական տված վարչապետը վերադարձել Է Բեյրութ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76611-Լիբանանի_հրաժարական_տված_վարչապետը_վերադարձել_Է_Բեյրութ
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4¬ին Սաուդյան Արաբիայում հայտարարել Էր պաշտոնը թողնելու մասին, նոյեմբերի 22¬ին ժամանել Է Բեյրութ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 06:34 Asia/Tehran
  • Լիբանանի՝ հրաժարական տված վարչապետը վերադարձել Է Բեյրութ

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4¬ին Սաուդյան Արաբիայում հայտարարել Էր պաշտոնը թողնելու մասին, նոյեմբերի 22¬ին ժամանել Է Բեյրութ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, հայտնել Է Al Arabiya հեռուստակայանը: Ավելի վաղ հեռուստակայանը հաղորդել Էր, որ Եգիպտոսից հայրենիք վերադառնալու ճանապարհին Հարիրին կանգառ Է կատարել Կիպրոսում: Նոյեմբերի 21-­ին Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում լիբանանցի քաղաքական գործիչը հայտնել Էր, որ Բեյրությում կմասնակցի Հանրապետության անկախության օրվա առթիվ կայանալիք հանդիսություններին: Ինչպես տեղեկացրել են Հարիրիին մոտ կանգնած աղբյուրներ, նա նոյեմբերի 23-­ին կայցելի Բաաբդա պալատ, որպեսզի պաշտոնապես հրաժարականի խնդրագիր ներակայացնի Լիբանանի նախագահ Միշել Աունին: Մինչդեռ լիբանանցի փորձագետ Սելիմ Նասարը չի բացառում, որ պետության ղեկավարը կարող Է Հարիրիին հանձնարարել՝ գլխավորել նոր կոալիցիոն կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Armenpress.am