«Հարեմները կյանքի դպրոց են եղել». Թուրքիայի առաջին տիկին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i7663-Հարեմները_կյանքի_դպրոց_են_եղել_._Թուրքիայի_առաջին_տիկին
Թուրքիայի նախագահի կինը` Էմինե Էրդողանը, հայտարարել է թուրքական պատմության մեջ Օսմանյան կայսրության սուլթանների հարեմների դրական դերակատարության մասին: Ըստ նրա՝ հարեմները եղել են «կյանքի դպրոց» և կրթել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2016 14:03 Asia/Tehran
  • «Հարեմները կյանքի դպրոց են եղել». Թուրքիայի առաջին տիկին

Թուրքիայի նախագահի կինը` Էմինե Էրդողանը, հայտարարել է թուրքական պատմության մեջ Օսմանյան կայսրության սուլթանների հարեմների դրական դերակատարության մասին: Ըստ նրա՝ հարեմները եղել են «կյանքի դպրոց» և կրթել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Երբ մենք ծանոթանում ենք արվեստի գործերի հետ, ապա դրանց մեծամասնությունում մենք հանդիպում ենք կանանց, ովքեր տենչում են իշխանության և հաճույքների։ Միևնույն ժամանակ, հարեմները եղել են դպրոց կանանց համար, օջախ, որտեղ նրանք պատրաստվել են կյանքին, կրթություն են ստացել և զբաղվել են բարեգործությամբ: Այդ ամենը ղեկավարել են սուլթանների մայրերը»,- ասել է Թուրքիայի առաջին տիկինը:

Թուրքիայի առաջին տիկնոջ այս հայտարարությունը բացասական արձագանք է գտել սոցկայքերի թուրք օգտատերերի, հատկապես՝ կանանց շրջանում, ովքեր նշում են, որ տարօրինակ է խոսել հարեմներում կրթության մասին, որտեղ երբեք գիրք չի եղել։

armedia.am

10/3/2016