Ալ-Ասադի.«Իրաքն Իրանի աջակցությամբ հաղթեց ԻԼԻՊ-ին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77269-Ալ_Ասադի._Իրաքն_Իրանի_աջակցությամբ_հաղթեց_ԻԼԻՊ_ին
Իրաքի աշխարհազորային ուժերի խոսնակի հավաստմամբ, Իրաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հաղթեց այդ երկրի ժողովրդի և ԻԻՀ աջակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 08:40 Asia/Tehran
  • Ալ-Ասադի.«Իրաքն Իրանի աջակցությամբ հաղթեց ԻԼԻՊ-ին»

Իրաքի աշխարհազորային ուժերի խոսնակի հավաստմամբ, Իրաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հաղթեց այդ երկրի ժողովրդի և ԻԻՀ աջակցությամբ»:

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ առաջիկա օրերին Իրաքի կառավարությունը հայտարարելու է ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին, Ահմեդ Ալ-Ասադին ասել է.«ԻԼԻՊ-ից բացի կան նաև այլ ահաբեկչական խմբեր, որոնք ֆինանսավորվում են արտերկրից»:

Ալ-Ասադիի հավաստմամբ, Իրաքի ազգային ու համապարփակ շահերի ապահովման ուղղությամբ, Իրաքի աշխարհազորային ուժերը լավ հարաբերություններ ունեն հարևան երկրների,  այդ թվում՝ Արաբիայի հետ: Սակայն կա վախ, որ նրանք ինչպես անցյալում, սատարելու են ծայրահեղականությանը:

Ալ-Ասադին ասել է .«Եմենի ժողովուրդը կոտորվում է միայն այն պատճառով, որ անկախության է ձգտում»: