Ալ-Ասադի.«Իրաքն Իրանի աջակցությամբ հաղթեց ԻԼԻՊ-ին»
Իրաքի աշխարհազորային ուժերի խոսնակի հավաստմամբ, Իրաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հաղթեց այդ երկրի ժողովրդի և ԻԻՀ աջակցությամբ»:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ առաջիկա օրերին Իրաքի կառավարությունը հայտարարելու է ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին, Ահմեդ Ալ-Ասադին ասել է.«ԻԼԻՊ-ից բացի կան նաև այլ ահաբեկչական խմբեր, որոնք ֆինանսավորվում են արտերկրից»:
Ալ-Ասադիի հավաստմամբ, Իրաքի ազգային ու համապարփակ շահերի ապահովման ուղղությամբ, Իրաքի աշխարհազորային ուժերը լավ հարաբերություններ ունեն հարևան երկրների, այդ թվում՝ Արաբիայի հետ: Սակայն կա վախ, որ նրանք ինչպես անցյալում, սատարելու են ծայրահեղականությանը:
Ալ-Ասադին ասել է .«Եմենի ժողովուրդը կոտորվում է միայն այն պատճառով, որ անկախության է ձգտում»: