Սիրիայում ԻԼԻՊ-ի թաքստոցներից ամերիկյան զենքեր են հայտնաբերվել
Դեյր-Էլ-Զորի մերձակայքում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի թաքստոցներից որոշ քանակությամբ ամերիկյան ու եվրոպական արտադրության զենքեր են հայտնաբերվել:
«Ալ-Ալամ»-ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից օգտագործվող ամերիկյան ու եվրոպական զենքերը թաքցված են եղել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-Էլ-Զորի «Ալ-Աըշարա», «Սաբիխան» և «Ալ-Սալեհիա» տարածքներում:
Սիրիայի բանակն ավելի վաղ երկրի տարբեր շրջաններում Իսրայելի և արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի արտադրության զենք ու զինամթերքի մի քանի պահեստներ էր հայտնաբերել:
Համաձայն մեկ այլ լուրի՝ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Մոսկվան գործնականում պատրաստ է Սիրիայից ռուսական ուժերի դուրս բերման համար և շուտով սկսելու է այդ գործընթացը: