Սինջարում երկու զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77535-Սինջարում_երկու_զանգվածային_գերեզմաններ_են_հայտնաբերվել
Հաշդ Ալ- Շաաբի խմբի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է Իրաքի Սինջարում երկու զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին, որտեղ կանանց ու երեխաների աճյուններ են եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 14:36 Asia/Tehran
  • Սինջարում երկու զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել

Հաշդ Ալ- Շաաբի խմբի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է Իրաքի Սինջարում երկու զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին, որտեղ կանանց ու երեխաների աճյուններ են եղել:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ մի հաղորդագրություն տարածելով, կենտրոնը շաբաթ դեկտեմբերի 2-ին հայտարարել է զանգվածային գերեզմաններ գտնելու մասին, որտեղ եղել են 80 եզդի կանանց ու երեխաների մարմիններ:

Ըստ հայտարարության, Հաշդ Ալ-Շաաբի խումբը ևս մի զանգվածային գերեզման է գտել ՝ Սինջարի հարավային Ղաբուսիի գյուղում, որտեղ եղել են 20 եզդի կանանց ու երեխաների դիակներ:

Մեկ այլ լուրի համաձայն, Տիգրիսի օպերացիայի հրամանատար Մազհար Ալ-Ազավին տեղեկացրել է Իրաքի բանակի ռազմաօդային ուժերի աջակցությամբ Դիալե նահանգի արևելքում ԻԼԻՊ-ի մնացորդներին հետապնդելու համար լայնամասշաբ գործողություն սկսելու մասին:

«Իրաքյան բանակային, ոստիկանական ու Հաշդ Ալ-Շաաբի ուժերը լայն գործողություններ են սկսել Բաաղուբայի արևելքում ԻԼԻՊ-ի մնացորդներին գտնելու համար»ավելացրել է Ալ-Ազավին: