Լիբանանի կառավարությունը Սաադ Հարիրիի ներկայությամբ վերսկսել է իր գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77801-Լիբանանի_կառավարությունը_Սաադ_Հարիրիի_ներկայությամբ_վերսկսել_է_իր_գործունեությունը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնապես հետ է վերցրել իր հրաժարականը և ընդգծել է Լիբանանի կողմից չեզոք քաղաքականության որդեգրման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 14:39 Asia/Tehran
  • Լիբանանի կառավարությունը Սաադ Հարիրիի ներկայությամբ վերսկսել է իր գործունեությունը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնապես հետ է վերցրել իր հրաժարականը և ընդգծել է Լիբանանի կողմից չեզոք քաղաքականության որդեգրման անհրաժեշտությունը:

Ալ-Մենար հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, Լիբանանի նախագահ Միշել Աունի նախագահությամբ և վարչապետ Սաադ Հարիրիի ու մյուս նախարարների մասնակցությամբ, այդ երկրի նախագահական պալատում անցկացվել է կառավարության նիստը:

Նիստի ընթացքում Սաադ Հարիրին ասել է.«Լիբանանի կառավարությունը ունի անկախ արտաքին քաղաքականություն ու իր օրակարգում է դրել չմիջամտել արաբական երկրների ներքին հարցերին ու չներքաշվել տարածաշրջանային ճգնաժամնեին»:

Լիբանանի վարչապետը կարևորել այդ երկրի կողմից Պաղեստինի հետ  սահմաններում տեղակայված ՄԱԿ-ի հատուկ ուժերին աջակցության ցուցաբերման անհրաժշտությունը: