Պաղեստինցիները բողոք ներկայացրեցին Երուսաղեմի կապակցությամբ ԱՄՆ-ի քայլի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78035-Պաղեստինցիները_բողոք_ներկայացրեցին_Երուսաղեմի_կապակցությամբ_ԱՄՆ_ի_քայլի_դեմ
Պաղեստինի ինքնավար վարչակազմը Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի քայլի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 04:04 Asia/Tehran
  • Պաղեստինցիները բողոք ներկայացրեցին Երուսաղեմի կապակցությամբ ԱՄՆ-ի քայլի դեմ

Պաղեստինի ինքնավար վարչակազմը Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի քայլի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին:

«Սքայ Նյուզ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Պաղեստինի դիտորդ ներկայացուցիչ Ռիազ Մանսուրն ասել է. «Պաղեստինի ինքնավար վարչակազմը հակազդելով Երուսաղեմի կապակցությամբ ԱՄՆ-ի վերջին քայլին, նոտաներ է հղել ԱԽ-ի հերթական նախագահին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահին»:

Նոտաներում ընդգծված է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քայլը դեմ է ԱԽ-ի բանաձևերին և  միջազգային համաձայնությանը և ԱԽ-ին կոչ է արվել շտապ կերպով կատարել այս ուղղությամբ իր պատասխանատվությունը:

«Նոտաներում միջազգային հանրությանը կոչ է արվել ընդգծել Երուսաղեմի կապակցությամբ իր պարզ ու թափանցիկ դիրքորոշումը և ԱՄՆ-ի վերջին որոշման չեղարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,-նշել է Ռիազ Մանսուրը:

Նշելով Պաղեստինի մուսուլման ու քրիստոնյա ժողովրդի ու նաև աշխարհի մուսուլմանների համար Երուսաղեմի նշանակությունըշ նա ազդարարել է ԱՄՆ-ի հրահրիչ քայլերի հետևանքների կապակցությամբ:

«Երուսաղեմը զավթող ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի քայլը կոպիտ կերպով ոտնահարում է միջազգային բանաձևերը»,-հավելել է պաղեստինցի դիվանագետը: