Սուրբ քաղաքի հայերին վտանգ չի սպառնում. Հայոց պատրիարքարան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78081-Սուրբ_քաղաքի_հայերին_վտանգ_չի_սպառնում._Հայոց_պատրիարքարան
Երուսաղեմում իրավիճակն այս պահին հանգիստ է, սակայն, լարվածություն կա, քանի որ մուսուլմաններն այսօր գալու են սուրբ քաղաք աղոթելու և հնարավոր բախումները բացառելու համար քաղաքում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 13:05 Asia/Tehran
  • Սուրբ քաղաքի հայերին վտանգ չի սպառնում. Հայոց պատրիարքարան

Երուսաղեմում իրավիճակն այս պահին հանգիստ է, սակայն, լարվածություն կա, քանի որ մուսուլմաններն այսօր գալու են սուրբ քաղաք աղոթելու և հնարավոր բախումները բացառելու համար քաղաքում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից:

 

«Քաղաքի այդ թաղամասը հայկական թաղամասից աշխարհագրորեն շատ հեռու է, հետևաբար, հայ համայնքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին պատրիարքարանից:

Նրանց փոխանցմամբ, արաբ խանութպաններն արդեն երկրորդ օրն է՝ գործադուլ են անում:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաքը, որն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում: 

armedia.am