Պաղեստինը հրաժարվել է ԱՄՆ հետ խոսել
Պաղեստինի ղեկավարությունը որեւէ շփում չի ունենա Վաշինգթոնի հետ, մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի վերաբերյալ որոշումը չվերացնի:
Այս մասին Al Jazeera-ին ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաիբ Արիկաթը:
«Պաղեստինի ղեկավարությունը բաց է Թրամփի որոշման համար պատասխանի բոլոր տարբերակներին», - ասել է նա: «ԱՄՆ վարչակազմի հետ խոսակցություն չի լինի, մինչեւ Ղոդսի որոշումը չեղյալ չհամարվի»:
Ուրբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ում Պաղեստինի պետության մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը ելույթ ունենալով, նախազգուշացրել է Թրամփի քայլի «հեռահար հետեւանքների մասին»`անվանելով այն «անօրինական եւ անպատասխանատու»:
News.am