Պաղեստինում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1000 մարդ է տուժել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78175-Պաղեստինում_բողոքի_ակցիաների_ժամանակ_ավելի_քան_1000_մարդ_է_տուժել
Առողջապահության նախարարությունը հայտնել է դեկտեմբերի 8-ին Երուսաղեմի կարգավիճակի առիթով Հորդանանի Արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ Ղոդսում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 1,1 հազար տուժածների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 10:41 Asia/Tehran
  • Պաղեստինում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1000 մարդ է տուժել

Առողջապահության նախարարությունը հայտնել է դեկտեմբերի 8-ին Երուսաղեմի կարգավիճակի առիթով Հորդանանի Արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ Ղոդսում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 1,1 հազար տուժածների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերի 8-ին պաղեստինցիները «զայրույթի օր» են անցկացրել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշման հետ: Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել իսրայելցի ուժայինների հետ:

Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է ոչ պակաս 767 տուժածի, ներառյալ հրազենային վիրավորմամբ 60 մարդու մասին:

Ըստ իսրայելցի զինվորականների՝ Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածի սահմաններին անկարգություններին մասնակցել է գրեթե 7,5 հազար մարդ, նրանք ընդունել են, որ կրակ են բացել:

orer.news/