Իրաքում ավարտվել է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմը
Դեկտեմբեր 09, 2017 13:14 Asia/Tehran
Իրաքի վարչապետը շաբաթ դեկտեմբերի 9-ին տեղակացրել է այդ երկրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի մասին:
«France-Presse» գործակալությունը շաբաթ օրը հաղորդել է.«Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին Բաղդադում ասել է.«Իրաքյան ուժերին է անցել Իրաքի և Սիրիայի սահմանների վերահսկողությունը: Ես հայտարարում եմ ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին»»:
Ավելի վաղ Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ Իրաքում ԻԼԻՊ-ի վերջին կենտրոն Ալ-Անբար նահանգի արևմտյան Ռավե քաղաքը հետ վերցնելով, ավարտվել է Իրաքում ահաբեկչական այդ խմբավորման ռազմական կյանքը:
Հակադարձելով Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ կառավարության որոշմանը, Ալ-Էբադին ասել է .«Ոչ ոք չի կարող փոխել Պաղեստինի և Ղոդսի ինքնությունը»:
Պիտակ