Պաղեստինում Ղոդսի հարցով Թրամփի որոշումը համարում են պատերազմի հայտարարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Պաղեստինի ղեկավարությունը չի ընդունի ամերիկյան ոչ մի պատվիրակության՝ այդ թվում փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած, քանի որ ԱՄՆ-ի որոշումը համարում է պատերազմի հայտարարում պաղեստինցիներին:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Վասել Աբու Յուսիֆը:
«Անշուշտ, ԱՄՆ-ի պատվիրակություններին չեն ողջունում ամբողջ Պաղեստինի տարածքում: Թրամփի այդ որոշումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն տարվում»,-հայտնել է Յուսիֆը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ղոդսը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատել է ԱՄՆ դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխելու ծրագիրը:
Ավելի վաղ արաբական երկրների առաջնորդները Թրամփին խնդրել էին ձեռնպահ մնալ նման որոշումից, որը կարող է տարածաշրջանում նոր հակամարտություն սադրել: