Լիբանանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78283-Լիբանանի_ԱԳ_նախարարն_ԱՄՆ_ի_դեմ_պատժամիջոցների_կոչ_է_արել
Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը կոչ է արել արաբական պետություններին պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ Ղոդսի (Երուսաղեմ) հարցով որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 08:44 Asia/Tehran
  • Լիբանանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների կոչ է արել

Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը կոչ է արել արաբական պետություններին պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ Ղոդսի (Երուսաղեմ) հարցով որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Այդ որոշման դեմ պետք է նախազգուշական միջոցառումներ ընդունվեն՝ սկսած դիվանագիտական միջոցառումներից, հետո քաղաքականներից, իսկ այնուհետև արդեն տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ»,-ասվում է հայտարարությունում։

Շաբաթ օրը Կահիրեում կայացել է Արաբական պետությունների լիգայի արտահերթ հանդիպումը՝ նվիրված Ղոդսն (Երուսաղեմ( Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։ «Դա անհամատեղելի է խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի դերի հետ։ Մենք նոր երաշխավոր ենք փնտրում մեր արաբ եղբայրների ու միջազգային հանրության շրջանում»,-հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիկին։

1in.am