Պաղեստինում կոչ են արել բոյկոտել ամերիկյան եւ իսրայելական ապրանքները
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավագ խորհրդականը կոչ Է արել մուսուլմանական երկրներին՝ բոյկոտել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ապրանքները Ղոդսը (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu գործակալությունը: «Քանի դեռ Իսրայելը չի ընդունի եւ չի գործի միջազգային իրավունքներին համապատասխան, մենք կոչ ենք անում (մուսուլմաններին)՝ բոյկոտել իսրայելական ապրանքները»,-գործակալությունը մեջբերում Է Մահմուդ Սիդքի ալ Հաբաշի խոսքը: «Այժմ ԱՄՆ-ի քայլից հետո դա նաեւ վերաբերում Է ամերիկյան ապրանքների բոյկոտմանը: ԱՄՆ-ը եւ Իսրայելը մի կողմում են: Դա հակասում Է մուսուլմանական հանրակցության շահերին»,-հավելել Է խորհրդականը: Ալ Հաբաշը հայտարարել Է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) դեկտեմբերի 13-ին կայացած արտահերթ գագաթնաժողովը ցույց Է տալիս, որ մուսուլմանական երկրները լրջորեն են տրամադրված Ղոդսի (Երուսաղեմ) վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am