Իրաքի ԱԳ նախարար .«Ամերիկյան կոալիցիան Իրաքում մշտական ռազմաբազա չի ունենալու»
«ԻԼԻՊ-ի կործանումից հետո, այսպես կոչված միջազգային կոալիցիան Իրաքում մշտական ռազմաբազա չի ունենալու»․ հայտարարել է Իրաքի ԱԳ նախարարը:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Էբրահիմ Ջաաֆարին ասել է .«ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի կառավարությանն աջակցելու հարցում միջազգային կոալիցիայի ռազմական միջամտությունը պայմանավորված էր երկրի ինքնիշխանության պահպանմամբ և նրանք մնալու են երկրում միայն քանի դեռ ԻԼԻՊ-ի բոլոր ենթախմբերն արմատախիլ չեն եղել»:
Մեկ այլ լուրի համաձայն ՝ Իրաքի իսլամական գերագույն խորհրդի ղեկավարներից Բաղեր Ալ-Զոբեյդին ասել է .«ԻԼԻՊ-ին հաղթելն ահաբեկչության դեմ պատերազմի ավարտ չի նշանակում և պետք չէ այդ վտանգի նկատմամբ անզգույշ լինել»:
«Սա ազգային կառույց և ուժ է և պետք է լինի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հսկողության ներքո: Հաշդ-Ալ Շաաբի ուժերի ոչնչացմանը ձգտող ցանկացած ոք պետք է իմանա, որ ահաբեկիչներին է տեղաշարժի հնարավորություն տվել». ասել է Ալ-Զոբեյդին: