Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստը կայանալու է Թեհրանում
Երկուշաբթի դեկտեմբերի 18-ին Թեհրանում , Իրանի, Իրաքի և Մալիի խորհրդարանների նախագահների ներկայությամբ կայանալու է Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստը :
Արտահերթ նիստը գումարվում է Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, նաև ԱՄՆ նախագահի կողմից այդ երկրի մայրաքաղաքը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին հայտարարության պատճառով: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստում ելույթ են ունենալու իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Իրաքի ու Մալիի խորհրդարանների նախագահները:
Մուսուլմանների առաջին աղոթատեղին ՝ Ղոդսը, համարվում է Պաղեստինի անբաժան մասը: Այն իսլամական սւորբ եռյակ վայրերից մեկն է համարվում և մուսուլմանների համար առանձնահատուկ նշանակություն ունի: