Գազայի կանայք ցույց են անցկացրել Թրամփ դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78925-Գազայի_կանայք_ցույց_են_անցկացրել_Թրամփ_դեմ
Գազայի հատվածում կանանց աշխատանքի կոմիտեները ցույց են անցկացրել ,որի ընթացքում դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Ղոդսը բռնագրավող ռեժիմին ցուցաբերվող բազմակողմանի հովանավորությունները և այդ քաղաքը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 15:01 Asia/Tehran
  • Գազայի կանայք ցույց են անցկացրել Թրամփ դեմ

Գազայի հատվածում կանանց աշխատանքի կոմիտեները ցույց են անցկացրել ,որի ընթացքում դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Ղոդսը բռնագրավող ռեժիմին ցուցաբերվող բազմակողմանի հովանավորությունները և այդ քաղաքը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

Գազայում այդ կոմիտեները հակաամերիկյան ու հակաիսրայելական ցույցերի ընթացքում ներկայացրած բանաձևում  Պաղեստինի թշնամիների քաղաքականություններին դիմակայելու 10 ելքեր են ներկայացրել:

Բանաձևում անդրադարձ կատարվելով Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման դեմ ծավալված բողոքի ակցիաներին,ասված է.«Բոլոր ժողովուրդները իրենց կառավարություններին ճնշելով կկարողանան կանխել Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը և Դոնալդ Թրամփին հրաժարեցնել իր թշնամական որոշումից»:

Գազայում կանանց աշխատանքի կոմիտեների միությունը այդ բանաձևում նշել է,որ ԱՄՆ նոր քաղաքականությունը նշանակում է Պաղեստինի ժողովրդի դեմ նոր պատերազմ հայտարարել:

Օսլոյի համաձայնագրից դուրս գալը , օկուպանտ ռեժիմի հետ անվտանգության համադրումների դադարեցումը , Իսրայելին  տնտեսական շրջափակման ենթարկելը, հաշտության բանակցությունների դադարեցումը, Ինթիֆադայի ու դիմադրության շարունակումը և  Պաղեստինի ազգային ու էթնիկ իրավունքների միջազգայնացումը բանաձևի մյուս առանցքներն են եղել: