Աբբասն այցելել է Արաբիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79223-Աբբասն_այցելել_է_Արաբիա
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամն ասել է.«Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի և ամերիկացի պետայրերի միաժամանակյա այցը խոսում է Ղոդսի և տարածաշրջանի համար ամերիկա-սաուդական սցենարին հետևելու մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 14:42 Asia/Tehran
  • Աբբասն այցելել  է Արաբիա

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամն ասել է.«Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի և ամերիկացի պետայրերի միաժամանակյա այցը խոսում է Ղոդսի և տարածաշրջանի համար ամերիկա-սաուդական սցենարին հետևելու մասին»:

Անդրադառնալով Մահմուդ Աբբասի և ամերիկացի պետայրերի Արաբիա կատարած միաժամանակյա այցին, Ալիռեզա Ռահիմին ասել է.«Ամերիկացիները և սաուդցիները տարածաշրջանի համար բազմաթիվ սցենարներ ունեն : Մահմուդ Աբբասի և ԿՀՎ-ի պետի այցը Ռիադ կատարվել է այդ շրջանակում»:

Իսլամական խորհրդարանի պատգամավորի խոսքերով՝ սաուդական ռեժիմը և ԱՄՆ-ը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարին խաբելով փորձում են իրականացնել Պաղեստինի և Ղոդսի հետ կապված իրենց նպատակները:

Մահմուդ Աբբասը երեքշաբթի երեկոյան Արաբիա է այցելել: