Ճանաչելով Ղոդսը (Երուսաղեմ)՝ Թրամփը փչացրեց Սուրբ Ծնունդը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79247-Ճանաչելով_Ղոդսը_(Երուսաղեմ)_Թրամփը_փչացրեց_Սուրբ_Ծնունդը
Երուսաղեմում կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը քննադատել է Ղոդսը (Երուսաղեմ)՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 19:12 Asia/Tehran
  • Ճանաչելով  Ղոդսը (Երուսաղեմ)՝ Թրամփը փչացրեց Սուրբ Ծնունդը

Երուսաղեմում կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը քննադատել է Ղոդսը (Երուսաղեմ)՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը:

Արքեպիսկոպոս Պյերբատիստա Պիցաբալան կարծում է, որ Դոնալդ Թրամփը իր որոշմամբ փչացրել է Սուրբ Ծննդյան տոները, հարյուրավոր մարդիկ չեղյալ են հայտարարել իրենց ուղեւորությունները, հաղորդում է AFP-ն:

Նա հավելել է, որ Ղոդսում (Երուսաղեմ)՝ քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներին դժվար կլինի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի՝ քրիստոնեական սրբավայրեր այցելելու պաշտոնական խնդրանքը կատարել եւ կոչ է արել նրան ավելի շատ լսել այլ քրիստոնյաներին:

«Իհարկե, այս ամենը Ղոդսի (Երուսաղեմ)՝  շուրջ լարվածություն է ստեղծել եւ շեղել է ուշադրությունը Սուրբ Ծննդից», -ասել է նա:

News.am