«Ցասումի ուրբաթ»-ը և պաղեստինցիների ցույցերը
Երրորդ «Ցասումի ուրբաթ» օրը պաղեստինցիները փողոց են դուրս եկել ՝ դատապարտելով Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ հազարավոր աղոթարարներ Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել Բաբ Ալ-Ամուդի ելքից ՝ Ղոդսի մասին որոշումների դեմ բողոքելով:
Գազայի հատվածում, Ղալղիլիայում , Բեթղեհեմում և Հորդանան հետի արևմտյան ափին գտնվող Ալ-Խալիլ քաղաքներում ևս պաղեստինցիները ցույց են կատարել :
Բեթղեհեմի որոշ շրջաններում սիոնիստ բանակայինների և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել : Սիոնիստական ռեժիմի բանակայիններն արցունքաբեր գազ են կիրառել ՝ փորձելով ցրել բողոքարարներին:
Անցյալ երկու շաբաթներին, «Ցասումի ուրբաթ»-ի ցույցերում , պաղեստինցիները բողոքել են Դոնալդ Թրամփի որոշումների դեմ: Անցյալ շաբաթվա ցույցերի ժամանակ, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում երեք պազեստինցիներ զոհվել են , մի քանի ուրիշներ վիրավորվել են: