Պաղեստինցի քրիստոնյաները դեմ են ԱՄՆ նախագահի որոշմանը
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթղեհեմի քաղաքապետը կարևորել է Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը պաղեստինցի քրիստոնյաների ընդդիմությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ ՝ Անտուան Սալմանն ասել է .«Իր անարդարացի որոշման պատճառով պաղեստինցիներին պարտադրած ճգնաժամով, Դոնալդ Թրամփը ճգնաժամի է մատնել նաև քրիստոնյաներին ՝ որպես այդ հասարակության մասնիկ»:
Բեթղեհեմի քաղաքապետի խոսքերով, Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ կառավարության քայլը համարվում է միջազգային օրենքների խախտում և ՄԱԿ-ի բանաձևերի անտեսում:
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ շեշտելով, որ Ղոդսը պատկանում է մուսուլմաններին: Բողոքարարները նաև հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմն այդ հողերի նկատմամբ ոչ մի իրավունք չունեն: