Պաղեստինցի քրիստոնյաները դեմ են ԱՄՆ նախագահի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79591-Պաղեստինցի_քրիստոնյաները_դեմ_են_ԱՄՆ_նախագահի_որոշմանը
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթղեհեմի քաղաքապետը կարևորել է Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը պաղեստինցի քրիստոնյաների ընդդիմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 08:56 Asia/Tehran
  • Պաղեստինցի քրիստոնյաները դեմ են ԱՄՆ նախագահի որոշմանը

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթղեհեմի քաղաքապետը կարևորել է Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը պաղեստինցի քրիստոնյաների ընդդիմությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ ՝ Անտուան Սալմանն ասել է .«Իր անարդարացի որոշման պատճառով պաղեստինցիներին պարտադրած ճգնաժամով, Դոնալդ Թրամփը ճգնաժամի է մատնել նաև քրիստոնյաներին ՝ որպես այդ հասարակության մասնիկ»:

Բեթղեհեմի քաղաքապետի խոսքերով, Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ կառավարության քայլը համարվում է միջազգային օրենքների խախտում և ՄԱԿ-ի բանաձևերի անտեսում:

Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ շեշտելով, որ Ղոդսը պատկանում է մուսուլմաններին: Բողոքարարները նաև հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմն այդ հողերի նկատմամբ ոչ մի իրավունք չունեն: