Սիոնիստները եկեղեցու դիմաց հալածել են պաղեստինցի պայքարողներին
Բեթղեհեմում սիոնիստ բանակայինները գրոհել են պաղեստինցիների վրա, որոնք եկեղեցու դիմաց ցույց էին անցկացրել Երուսաղեմը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման դեմ:
Փրես Թի Վի հեռուստաընկերության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, Քրիստոսի Ծննդյան տոնի գիշերը զինված սիոնիստ բանակայինները արցունքաբեր գազ են նետել պաղեստինցիների կողմը:
Ձմեռ պապիկի հագուստով պաղեստինցի ցուցարարները հայտարարել են, որ փողոց են դուրս եկել պաղեստինցի երեխաներին Երուսաղեմի ազատության մասին խոստանալու համար:
Ցուցարարներից մեկն ասել է.«Այսօր պաղեստինցիները Ձմեռ պապիկի հագուստ են հագել պաղեստինցի երեխաներին նվերներ տալու համար և այդ նվերը Պաղեստինի համար Դիմադրությունն է: Նրանք պաղեստինցի երեխաներին պատգամել են, որ պաղեստինցիները Ղոդսի ազատության ճանապարհին են գտնվում»:
Բեթղեհեմը սրբազան քաղաք է մուսուլմանների, քրիստոնյաների ու հրեաների համար և Աստվածաշնչի համաձայն Հիսուս Քրիստոսի ծննդավայրն է հանդիսանում: