ԱՄՆ-ն աջակցել է Իրաքի հյուսիսից փախչող ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80187-ԱՄՆ_ն_աջակցել_է_Իրաքի_հյուսիսից_փախչող_ահաբեկիչներին
Իրաքի «Բադր» կազմակերպության պատասխանատուներից Մոհամմեդ Ալ-Բայաթին, շաբաթ օրը հայտարարեց, որ ամերիկյան ուղղաթիռներն Իրաքի հյուսիս-արևելյան Սալահեդդին նահանգի «Թոզխորմաթո»-ի տարածքում օգնել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների փախուստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2017 03:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն աջակցել է Իրաքի հյուսիսից փախչող ահաբեկիչներին

Իրաքի «Բադր» կազմակերպության պատասխանատուներից Մոհամմեդ Ալ-Բայաթին, շաբաթ օրը հայտարարեց, որ ամերիկյան ուղղաթիռներն Իրաքի հյուսիս-արևելյան Սալահեդդին նահանգի «Թոզխորմաթո»-ի տարածքում օգնել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների փախուստին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ալ-Բայաթին Իրաքից ահաբեկիչների փախուստին ԱՄՆ-ի ցուցաբերած մասնակցությունն Իրաքի ժողովրդի հանդեպ նրանց դավաճանության ապացույցը համարելով, հավելել է. «Երբ Իրաքի անվտանգության ու «Ալ-Հաշդ Ալ-Շաըբի»-ի ուժերը Սալահեդդին նահանգում հետապնդում էին ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, ամերիկյան ուղղաթիռները տարածքից հեռացրեցին վերջիններիս»:

«Սալահեդդին նահանգում հաստատված Իրաքի զինված ուժերը քննարկում են այդ երկրի հյուսիսից ահաբեկիչների փախուստը»,-հայտարարել է Ալ-Բայաթին:

Վերջին տարիներին Իրաքի ու Սիրիայի տարբեր տարածքներից ԻԼԻՊ-ի վարձկաններին ու մյուս ահաբեկիչներին փրկելու ամերիկացիների քայլը տարածաշրջանի քաղաքական բազմաթիվ գործիչների կողմից ներկայացվել է որպես ահաբեկչության հանդեպ ԱՄՆ-ի ռազմավարական հովանավորության վառ ապացույցներից մեկը: