ԱՄՆ-ի 2018 թ.-ի նենգ ուղերձն իրաքցիներին
Շատերն ակնկալում էին, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացմամբ, վերջ է դրվելու Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը, սակայն Իրաքում իր զորքերը պահելու որոշման մասին հայտնելով, Վաշինգտոնն իրաքցիներին հղել է 2018 թվականի ամենանենգ ուղերձը:
Վաշինգտոնի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ ՝ Բըրթ Մաք Գուիըրը հայտնել է, որ ամերիկյան ուժերը մնալու են Իրաքում՝ ԻԼԻՊ-ի նոր խմբի ձևավորումը կանխելու համար: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Ըստ աղբյուրի, 2018 թվականի բյուջեում ԱՄՆ կառավարությունը մեկ միլիարդ 300 միլիոն դոլար է հատկացրել ՝ այսպես կոչված հավանական սպառնալիքների դեմ իրաքյան ուժերին աջակցելու համար:
Անվտանգության փորձագետների համոզմամբ՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի նկատմամբ հանրային հակակրանքի ու ատելության պատճառով, նրանց ներկայությունը կայունության ու խաղաղության փոխարեն անհանդարտությունների ու մտահոգությունների է հանգեցնելու: