Պաղեստինը հետ է կանչել իր դեսպանին ԱՄՆ-ից
Հունվար 01, 2018 13:41 Asia/Tehran
Պաղեստինը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել իր պաշտոնական ներկայացուցչին ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիկին հետ է կանչել Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցիչ Հուսամ Զոմլատին։ Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսը (Երուսաղեմ) ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ Թրամփի նման գործողություններից հետո չի ընդունի ԱՄՆ-ի ոչ մի խաղաղ պլան։
1in.am
Պիտակ