Ռազմական հսկայական ծախսերը սաուդական ռեժիմին հարկադրել են բարձրացնել էներգակիրների գները
Հարևան և տարածաշրջանային երկրներում սաուդական ռեժիմի ուղղակի միջամտությունների և ռազմական հսկայական ծախսերը, ինչպես նաև բյուջետային դեֆիցիտը ռեժիմին հարկադրել են Արաբիայում բարձրացնել էներգակիրների գները:
«21» արաբական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Ռիադի կառավարությունը մտադիր է 2018 թվականի սկզբից Արաբիայում 82-ից 126 տոկոսով բարձրացնել բենզինի գները, ինչը զայրացրել է քաղաքացիներին:
Ըստ աղբյուրի՝ հասարակական հարցերի փորձագետները համոզված են, որ սաուդական ռեժիմն առանց ժողովրդի կենցաղային պայմանները հաշվի առնելու, բարձրացրել է գները և հարկերը, որի հետևանքով էլ երկրում ավելացել են էներգակիրների գները: Գների բարձրացումից տուժելու են հասարակության աղքատ և միջին խավերը:
Արաբիայից բացի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ ևս երեք երկրներ ՝ Արաբական միացյալ Էմիրությունները, Կատարը և Օմանը երկուշաբթի ՝ հունվարի մեկից բարձրացրել են բենզինի գները:
Տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում Եմենում ռազմական միջամտությունների պատճառով Արաբիայում բարձրացել են ծախսերը: