Թուրք ուժայինները վերսկսում են քրդերի դեմ ռազմական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8050-Թուրք_ուժայինները_վերսկսում_են_քրդերի_դեմ_ռազմական_գործողությունները
Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է երկրի հարավ-արևելյան 3 շրջաններում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ նոր «հակաահաբեկչական գործողություններ» սկսելու մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2016 10:03 Asia/Tehran
  • Թուրք ուժայինները վերսկսում են քրդերի դեմ ռազմական գործողությունները

Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է երկրի հարավ-արևելյան 3 շրջաններում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ նոր «հակաահաբեկչական գործողություններ» սկսելու մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում և Շըրնաք նահանգի Ջիզրե բնակավայրում ռազմական գործողությունների ավարտի մասին:

Թուրք նախարարը հայտնել է, որ այդ շրջաններում կրկին նախատեսվում է պարետային ժամ հայտարարել։

Թուրքական իշխանությունները դեկտեմբերին երկրի հարավ-արեւելյան շրջանների մի շարք բնակավայրերում հայտարարել էին պարետային ժամ: Քրդերի հետ բախումներ էին տեղի ունենում տարբեր շրջաններում: Ռազմական գործողություններն առավել տեւական էին Սուրում:

Թուրք ուժայինների տվյալներով «հակաահաբեկչական գործողությունների» ժամանակ միայն դեկտեմբերի կեսերին ոչնչացրել են ավելի քան 1000 քուրդ զինյալների: Քրդերը պնդում են, որ այդ ընթացքում սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

galatv.am/

13/3/2016