Պաղեստինցիները դատապարտել են Ռումին Օրթոդոքս Եկեղեցու սրբազանի քայլը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80675-Պաղեստինցիները_դատապարտել_են_Ռումին_Օրթոդոքս_Եկեղեցու_սրբազանի_քայլը
Պաղեստինցիները ցույցեր անցկացնելով բողոքել են Ղոդսում եկեղեցու կալվածքները սիոնիստներին վաճառելու Ռումին Օրթոդոքս Եկեղեցու սրբազանի քայլի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2018 14:29 Asia/Tehran
  • Պաղեստինցիները դատապարտել են Ռումին Օրթոդոքս Եկեղեցու սրբազանի քայլը

Պաղեստինցիները ցույցեր անցկացնելով բողոքել են Ղոդսում եկեղեցու կալվածքները սիոնիստներին վաճառելու Ռումին Օրթոդոքս Եկեղեցու սրբազանի քայլի դեմ:

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Հորդանան գետի արևմտյան ափի Բեթղեհեմ, Բեյթ Ջալա և բեյթ Սահուր քաղաքների բնակիչները շաբաթ օրը հավաքվելով Ղոդսի հարավային Բեթղեհեմ քաղաքում «Ալ-Մահդ» եկեղեցու դիմաց, արգելել են Ռումին Օրթոդոքս Եկեղեցու սրբազան Թեոկտիստ պատրիարքի մուտքը եկեղեցի:

Հորդանան գետի արևմտյան մի քանի քաղաքապետներ ևս հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին, որին հրավիրված է նաև Թեոկտիստ պատրիարքը:

Թեոկտիստ պատրիարքը մեղադրվում է Ղոդսում եկեղեցուն պատկանող կալվածքները սիոնիստներին վաճառելու մեջ:

Պաղեստինցիների ցույցերին մասնակցել էին նաև Յաֆայի, Ալ-Ջալիլի և Աքայի քրիստոնյաներն ու հոգևորականները:

Ավելի վաղ Պաղեստինի արաբ քրիստոնյաները ցույցեր էին անցկացրել՝ օկուպացված տարածքի սրբազանին պաշտոնանկ անելու պահանջով: