Ստամբուլում հանդիպել են հայ, հույն և ասորի համայնքների հոգևոր առաջնորդները
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ընդունել է Թուրքիայի հույների հոգևոր առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ին, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանին ու այլ բարձրաստիճան հոգևորականների:
Ինչպես տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության Facebook-յան պաշտոնական էջից, վերջիններս սուրբծննդյան տոներից հետո հատուկ տոնական այցով շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքին:
Եթովպիական եկեղեցու ներկայացուցիչ հոգևորականը պատրիարքարանին է նվիրաբերել Սուրբ Մարիամ Աստվածածնի և մանուկ Հիսուսի պատկերով գեղանկար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի փոքրամասնությունների առկա խնդիրներն ու հայկական, հունական, ասորական համայնքների փոխհարաբերություններն ու փոխգործակցության հեռանկարները:
Հայտնի է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սակայն, հանդիպմանը չի ներկայացել:
tert.am