Արաբական պետությունների լիգան հաջորդ ամիս հանդիպում կանցկացնի Ղոդսի (Երուսաղեմ) հարցով
Արաբական պետությունների լիգան հանդիպում կանցկացնի փետրվարի 1-ին՝ քննարկելու, թե ինչպես է պետք դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պետական լրատվական գործակալությունը:
Արաբական վեց երկրի արտգործնախարարներ, որոնք հանդիպել են Ամմանում անցյալ շաբաթ, հայտարարել են, որ արաբական պետությունները կսկսեն դիվանագիտական արշավ իրականացնել՝ համոզելու ՄԱԿ-ին ճանաչել Պաղեստինը որպես պետություն՝ Արևելյան Ղոդս մայրաքաղաքով 1967 թվականին Իսրայելի գրաված տարածքում:
Արաբ արտգործնախարարները դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի կայացրած որոշումից հետո տեղի ունեցած արտահերթ հանդիպմանը Թրամփի հայտարարությունն անվանել էին «միջազգային օրենքի վտանգավոր խախտում», որն օրինական ուժ չունի:
Tert.am