Ջալալի .«Պաղեստինի հարցը պետք է մնա իսլամական միջխորհրդարանական միության օրակարգում»
Շաբաթ օրը իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության գործադիր կոմիտեի 39-րդ նիստի նախագահը Թեհրանում ասել է .«Պաղեստինի հարցը պետք է մնա իսլամական միջխորհրդարանական միության աշխատանքային օրակարգում»:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Քազեմ Ջալալին դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը, նշելով.«Այդ դավադրությամբ Թրամփը ջանում է վարկաբեկել մուսուլմաններին և վնասել նրանց միասնությանը»:
«Իրանը ոչ մի ջանք չի խնայելու իսլամական երկրների գործերին արտաքին ուժերի միջամտությունը կանխելու համար». ասել է նա:
Նիստին մասնակցել են ասիական ու աֆրիկյան երկրների 15 ներկայացուցիչներ: Մասնակիցները մտքերի փոխանակում են կատարելու իսլամական աշխարհի կարևորագորւյն հարցերի շուրջ: